Ոտքի կանգնի՛ր, Վրաստան․ Թբիլիսիում ցույց կանցկացվի
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հունիսի 29-ին Թբիլիսիում բողոքի ակցիա կանցկացնեն՝ «կառավարության ճնշումների» դեմ: Հանրահավաքի մասին տեղեկությունը տարածվում է սոցիալական ցանցերում, գրում է aliq.ge-ն:
«Վրաստանի թշնամին փորձում է ազատ երկիրը վերածել մեկ մեծ բանտի: Արևմտամետ կուսակցությունների քաղաքական առաջնորդները, լրագրողները, ակտիվիստները, բժիշկները, դերասանները, բանաստեղծները և ուսուցիչները արդեն հայտնվել են բանտում: Կառավարության ճնշումները ազդում են մեզ բոլորիս վրա», — ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպիչները կոչ են անում մարդկանց հունիսի 29-ին, ժամը 20:00-ին դուրս գալ Ռուսթավելի փողոց՝ ընտանիքի և ընկերների հետ՝ «կանգնելու ժողովրդի կողքին»։
«Այսօր լռությունը համակերպություն է: Բայց անհնար է նվաճել Վրաստանը և այստեղ մարդիկ հավատում են ազատությանը», — գրում են նրանք։
Միջոցառման կազմակերպիչների թվում են «Transparency International Georgia»-ն, «Սափարի»-ն, հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ստեղծված «Մայիսի 26»-ի կոմիտեն, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստական հարթակներ «Ծինապրեբի»-ն, «Դաիտովե»-ն և «Պրոտեստ 24»-ը։