Քանի որ Կիևը հրաժարվում է բանակցություններից, մենք կշարունակենք հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկով
Ռուսաստանը կնախընտրեր Ուկրաինայում իր նպատակներին հասնել բանակցությունների միջոցով: Այս մասին Ռոսիա 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա, մսնավորապես, նշել է. «Բայց քանի որ դրանցից հրաժարվում են, մենք հատուկ ռազմական գործողություն ենք իրականացնում և այն իրականացնելու ենք մինչև բոլոր նպատակներին հասնելը»։
Պեսկովը հայտարարել է, որ Կիևը նախկինի պես հրաժարվում է բանակցություններից: «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ խաղաղության համար նախաձեռնությունը իրավիճակը չփոխեց»,- նշել է նա։