ՏԿԵ նախարարը Թուրքիայում մասնակցել է նախարարական պանելային քննարկմանը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։
«Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում երեկ մասնակցել եմ «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։
Հանդես եմ եկել բանախոսությամբ, պատասխանել եմ ներկաների հարցերին»,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նախարարը: