Բրբանքի Էջմիածնական թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդաց Մայր Տաճարի բակում կանցկացվի Էջմիածնի զորակցական հավաք
Կիրակի՝ հուլիսի 29-ին, Բրբանքի Էջմիածնական թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդաց Մայր Տաճարի բակում պատարագից հետո Էջմիածնի զորակցական հավաք է լինելու: Այս մասին տեղեկանում ենք «Սրբազան պայքար» շարժման տելեգրամյան ալիքից:
«Նույն տեղում կազնակերպվելու է զորակցական ստորագրահավաք հետևյալ ուղերձով.
«Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ավարտին հասցնել այն, ինչ դարերով ձգտել են մեր թշնամիները։ Հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների և ինքնության դեմ պատերազմի հստակ արտահայտություն են։
Պահն օրհասական է։
Վերահաստատում եմ իմ անվերապահ աջակցությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Պահանջում եմ՝
Դադարեցնել հալածանքները
Ազատ արձակել Միքայել և Բագրատ Արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին ու մյուս ապօրինաբար կալանավորվածներին»։
Կիլիկիո թեմի բոլոր եկեղեցիներում քարոզների ընթացքում փոխանցվելու է միասնական պատգամ՝ ի պաշտպանություն Էջմիածնի։
Սամվել Կարապետյանի ընտանիքի նախաձեռնությամբ, մեր ընկերների աջակցությամբ, պատրաստվում են հատուկ տեսանյութեր՝ Սամվելի առնչությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։