կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին ազգային քարտերի տրամադրումը չի վտանգում Շենգենյան գոտու անվտանգությունը. Սիյարտո

ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին ազգային քարտերի տրամադրումը չի վտանգում Շենգենյան գոտու անվտանգությունը. Սիյարտո

Հունգարիայի կողմից Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ազգային քարտերի տրամադրումը ոչ մի վտանգ չի ներկայացնում Շենգենյան գոտու անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նա նշել է, որ ռուսներն ու բելառուսները «մանրազնին ստուգումների են ենթարկվելու Հունգարիա մտնելիս և այնտեղ մնալու ժամանակ»:

Հուլիսի 30-ին Financial Times-ը և Reuters-ը հրապարակել էին Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահի նամակը՝ ուղղված Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին: Մանֆրեդ Վեբերի խոսքով՝ հունգարական նոր կանոնները կարող են «լրտեսական գործունեության հնարավորություն ստեղծել, ինչը լուրջ վտանգ է ազգային անվտանգության համար»։ «Այս քաղաքականությունը կարող է նաև հեշտացնել ռուսների տեղաշարժը Շենգենյան գոտում՝ շրջանցելով ԵՄ օրենսդրությամբ պահանջվող սահմանափակումները», – պնդել է Վեբերը:

Մինչդեռ Բուդապեշտը պնդում է, որ խոսքը աշխատանքի և կացության թույլտվության մասին է, որը գործելու է միայն Հունգարիայի տարածքում։

  • Կիսվել: