Չինական բիզնեսին վերաբերող ցանկացած սահմանափակում անպատասխան չի մնա. Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով
Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատնից հայտարարել են, որ երկիրն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր ընկերություններին և քաղաքացիներին պաշտպանելու համար, եթե ընդունվի ռուսական էներգակիրների գնորդների նկատմամբ մաքսատուրքեր սահմանող օրենք։
Հաղորդվում է նաև, որ պաշտոնական Պեկինն ընդգծել է, որ չինական բիզնեսին վերաբերող ցանկացած սահմանափակում անպատասխան չի մնա։



