երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Պատերազմը լուծում չէ. Հնդկաստանի վարչապետը՝ Պուտինին

Պատերազմը լուծում չէ. Հնդկաստանի վարչապետը՝ Պուտինին

Հնդկաստանը պատրաստ է ցանկացած օգնության՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նրա խոսքով՝ «պատերազմը լուծում չէ»:

«Որպես Ձեր ընկեր՝ ես Ձեզ միշտ ասել եմ, որ խաղաղությունը պարտադիր է ապագա սերունդների պայծառ ապագայի համար, ուստի մենք կարծում ենք, որ պատերազմը լուծում չէ: Լուծումը չի կարող լինել պատերազմով: Ռումբերը, հրթիռները և հրացանները չեն կարող ապահովել խաղաղություն, ուստի մենք շեշտը դնում ենք երկխոսության վրա, և երկխոսությունն անհրաժեշտ է»,- ասել է Մոդին։

Մոդին հավելել է, որ «լսել է» Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը և նրա «դրական տեսակետները»։

Իր հերթին Պուտինը շնորհակալություն է հայտնել Մոդիին «ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու» ուղիներ գտնելու նրա փորձերի համար։

  • Կիսվել: