ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Պուտինն ու ԱՄԷ նախագահը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում

Պուտինն ու ԱՄԷ նախագահը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ, հայտնում են Կրեմլից:

Նշվում է, որ առաջնորդները հանգամանալից քննարկել են Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է դրա կարգավորման շուրջ պայմանավորվածությունների շուտափույթ ձեռքբերման կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի պետությունների օրինական շահերը։

Կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին:

«Երախտագիտություն է հայտնվել ԱՄԷ-ի ղեկավարությանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների և պահվող անձանց փոխանակման կազմակերպմանն աջակցելու համար: Հեռախոսազրույցը կառուցողական, բարեկամական բնույթ է կրել և հաստատել է փոխադարձ շահագրգռվածությունը ռուս-էմիրաթական բազմապլանային համագործակցության հետագա զարգացման հարցում»,- հայտնել են Կրեմլից:

 

  • Կիսվել: