հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Պակիստանն եւ Թուրքիան բանակցում են Անկարային մի շարք միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու շուրջ. Zee News India

Պակիստանն եւ Թուրքիան բանակցում են Անկարային մի շարք միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու շուրջ. Zee News India

Հնդկական Zee News India լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս պահին Պակիստանի եւ Թուրքիայի միջեւ ակտիվ բանակցություններ են ընթանում Անկարային մի շարք միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու շուրջ, այդ թվում ՝ դրանք, որոնք անմիջականորեն կապված են ատոմային զենքի մշակման հետ:

Ավելին, ըստ պարբերականի, Էրդողանն անձամբ է խնդրել Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարին կիսվել միջուկային զենքի տեխնոլոգիայով, ինչին Իսլամաբադն իբր համաձայն է պատասխանել։ Խոսքը նաև Թուրքիային հրթիռային տեխնոլոգիաների փոխանցման մասին է։ 

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Թուրքիան արդեն կարող է ունենալ Պակիստանյան արտադրության ցենտրիֆուգների որոշ քանակ: 

  • Կիսվել: