երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Խանջյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Խանջյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում։

Քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես` Բուզանդի - Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան - Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից, այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:

  • Կիսվել: