շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը խոսել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը խոսել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մոդերատորությամբ անցկացվել է «Առանցք․ Հայաստան» ծրագիրը, գրում է ermenihaber.am-ը:

Ծրագրի բանախոսը եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Քննարկվել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունները։

Քըլըչը գնահատել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, երկու երկրների միջև կարգավորման գործընթացը, ինչպես նաև հարաբերությունների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթությունները։ Ծրագրի ավարտից հետո նա նաև պատասխանել է ներկաների հարցերին։

  • Կիսվել: