Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Մասկատ կատարած այցի ընթացքում մասնակցել է Հորմուզի նեղուցի կառավարման հարցերով զբաղվող իրանա-օմանյան աշխատանքային խմբի առաջին նիստին: Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:
«Մասկատ կատարած ուղևորության ժամանակ տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի շուրջ համատեղ կոմիտեի առաջին նիստը, որին մասնակցել է Օմանի արտգործնախարար Աբդուլազիզ ալ-Հինայը: Մենք քննարկել ենք նեղուցի հետ կապված ընթացիկ հարցերը և կարծիքներ փոխանակել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի շրջանակներում նեղուցի ապագա կառավարման, ինչպես նաև ափամերձ պետությունների սուվերեն իրավունք ների շուրջ», - գրել է նա:
Հունիսի 23-ին Օմանը և Իրանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Հորմուզի նեղուցում նավագնացության ապագա կառավարման, այդ թվում՝ նավերին մատուցվող ծառայությունների արժեքի քննարկման համար: Թեհրանն ու Մասկատը նաև պայմանավորվել են այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանի մյուս ափամերձ երկրների և շահագրգիռ կողմերի հետ:



