երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլով՝ Ռուսաստանի օրենսդրությունը խախտելու համար

Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլով՝ Ռուսաստանի օրենսդրությունը խախտելու համար

Մոսկվայի Տագանսկի դատարանը Telegram մեսենջերին մեղավոր է ճանաչել սոցիալական ցանցերի սեփականատերերի համար նախատեսված պահանջները չկատարելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը դատարանից։

«Telegram Messenger Inc.-ը պետք է տուգանվի 3,5 միլիոն ռուբլով», - հայտարարել է դատավորը։

Մեսենջերը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.50 հոդվածի 2-րդ մասով կատարված հանցագործության մեջ (Սոցիալական ցանցի սեփականատիրոջ կողմից սոցիալական ցանցը վերահսկելու և/կամ տեղեկատվության մուտքը սահմանափակելու միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը չկատարելը):

  • Կիսվել: