Մեքսիկայում եկեղեցական տոնախմբության ժամանակ հրավառnւթյան նյութերի պայթյnւն է տեղի ունեցել
Մեքսիկայի Մեխիկո նահանգում եկեղեցական տոնախմբության ժամանակ հրավառnւթյան նյութերի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով փլուզվել է պատի մի մասը: Իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 64-ը վիրավորվել են:
Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ երեկոյան, Տեմասկալսինգո մունիցիպալիտետում գտնվող Լույսի Սուրբ Աստվածածնի եկեղեցու մոտ։ Հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին կրոնական տոնի և պատրաստվում էին հրավառություն դիտելու, երբ որոտաց պայթյունը։
Տեմասկալսինգոն գտնվում է Մեխիկոյից մոտ 160 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Կատարվածի պատճառը դեռևս հաստատված չէ։ Նահանգի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։
Տեղի եպիսկոպոսը հայտնել է, որ տուժածների թվում կան երկու հոգևորական։ Պայթյունից հետո բնակիչները և փրկարարները քանդել են փլատակները և մարդկանց որոնել բեկորների տակ:



