Լոս Անջելեսում մեքենա է մխրճվել ամբոխի մեջ. կա ավելի քան 20 վիրավոր
Այսօր առավոտյան Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա բուլվարում մեքենա է մխրճվել ամբոխի մեջ, ինչի հետևանքով առնվազն հինգ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին տեղեկացնում է NBC News-ը։
Նշվում է, որ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ առնվազն 20 մարդ վիրավորվել է։
Մասնավորապես՝ չորսից հինգ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ութից տասը՝ ծանր, իսկ 10-ից տասնհինգը՝ բավարար վիճակում։
Տեսանյութը՝ այստեղ:


