ՌԴ-ն հարվածել է Խարկովի մարզում գտնվող լոկոմոտիվին և Սև ծովում չորաբեռնատար նավին
Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզում գտնվող լոկոմոտիվին և Սև ծովում չորաբեռնատար նավին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ, ըստ ՊՆ հաղորդագրության, գնացքն օգտագործվել է զենք և ռազմական տեխնիկա տեղափոխելու, իսկ նավը՝ Ուկրաինայի զինված ուժերի համար երկակի նշանակության բեռներ փոխադրելու նպատակով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



