շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Կիպրոսի ափերի մոտ տեղի ունեցած լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Կիպրոսի ափերի մոտ տեղի ունեցած լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Կիպրոսի ափերի մոտ տեղի ունեցած լաստանավի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, իսկ անհետ կորած 15 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնել է CNN Türk-ը։

«Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ ուղևորատար նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, իսկ անհետ կորած 15 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են»- հայտնել է հեռուստաալիքը։

Օգոստոսի 30-ին 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ տեղափոխող լաստանավը շրջվել է ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (պետություն, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից) Կիրենիա քաղաքի ափից 2,5 կիլոմետր հեռավորության վրա։

  • Կիսվել: