երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Իտալիայի ափերի մոտ խեղդված միգրանտների թիվը հասել է 58-ի

Իտալիայի ափերի մոտ խեղդված միգրանտների թիվը հասել է 58-ի

Իտալիայի հարավային ափերի մոտ խորտակվել է միգրանտներ տեղափոխող նավ, որի վրա եղել է մինչև 150 մարդ։ Ուղևորների ստույգ թիվը դեռ հայտնի չէ, սակայն Իտալիայի իշխանություններն արդեն ունեն 58 զոհի մասին տեղեկություն, հայտնում է Reuters-ը։

Խեղդվածների թվում կան երեխաներ:

Աֆղանստանից և Իրանից միգրանտներով նավը նավարկել է Թուրքիայից և հարվածել  մարջանախութերին՝ փոթորկի մեջ ընկնելով Կալաբրիայի հարավ-արևելյան ափերի մոտ։

81 մարդ ողջ է մնացել, նրանցից 20-ը գտնվում է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Փրկվածներից մեկին ձերբակալել են մարդկանց թրաֆիքինգի համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ինը տարվա ընթացքում Միջերկրական ծովում նավաբեկության հետևանքով զոհվել է ավելի քան 26 000 անօրինական միգրանտ, և դա միայն պաշտոնապես գրանցված տվյալների համաձայն։

  • Կիսվել: