ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
ԵՄ անդամ երկրների առաջնորդները համաձայնության չեն եկել 2028–2034 թթ. բյուջեի պարամետրերի շուրջ

ԵՄ անդամ երկրների առաջնորդները համաձայնության չեն եկել 2028–2034 թթ. բյուջեի պարամետրերի շուրջ

ԵՄ անդամ երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ 2028–2034 թվականների բյուջեի պարամետրերի շուրջ՝ երկրների միջև խորը անհամաձայնությունների պատճառով, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ 7 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Նիդեռլանդները և Ավստրիան, հրաժարվել են հետագա խորհրդակցություններից՝ պնդելով, որ ծախսերը պետք է կրճատվեն։ Միևնույն ժամանակ, 17 երկրներից բաղկացած խումբը՝ Իտալիայի և Ռումինիայի գլխավորությամբ, դեմ է գյուղատնտեսության և տարածաշրջանային զարգացման ֆինանսավորման զգալի կրճատմանը։

Փոխզիջման բացակայության պատճառով նոյեմբերի 27-ին նախատեսված գագաթնաժողովը չեղարկվել է։ Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։

 

  • Կիսվել: