շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրանը կապ չունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա իրականացված հարձակման հետ. Իրվանի

Իրանը կապ չունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա իրականացված հարձակման հետ. Իրվանի

Իրանը կապ չունի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ ռազմաբազաների վրա իրականացված հարձակումների հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին։Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ հոկտեմբերի 17-ից ԱՄՆ ուժերը 46 անգամ հարձակման են ենթարկվել Իրաքում և Սիրիայում, 56 մարդ է տուժել։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով` ռազմաբազաները գնդակոծության են ենթարկվել հրթիռների և հարվածային անօդաչուների կիրառմամբ։

«Իրանն առնչություն չունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիրկյան զորքերի և ռազմաբազաների վրա իրականացրած որևէ հարձակման հետ», – ասել է Իրվանին։

Նա հավելել է, որ հարձակումներին կարող են առնչություն ունենալ Մերձավոր Արևելքի այլ ուժեր` ընդգծելով, որ եթե պաղեստինա–իսրայելական հակամարտությունը շարունակվի, պատերազմը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանի վրա։

  • Կիսվել: