կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հնդկական կողմը հայտնել է Պակիստանի կողմից հրադադարը խախտելու մասին

Հնդկական կողմը հայտնել է Պակիստանի կողմից հրադադարը խախտելու մասին

Լրիվ և անհապաղ հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումից ընդամենը մի քանի ժամ անց Պակիստանը խախտել է խաղաղության պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացնում է հնդկական Hindustan Times-ը։

Նշվում է, որ Պակիստանի զինված ուժերը հրետակոծություններ և օդային հարձակումներ են իրականացրել մի շարք սահմանային շրջանների վրա, այդ թվում՝ Ռաջաստանի Բարմերում և Ջամմու և Քաշմիրի Բարամուլլայում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հնդկաստանի ու Պակիստանի միջև հրադադարի մասին և ասել, որ երկրների միջև բանակցությունները միջնորդվում են Վաշինգտոնի կողմից։

Երկու երկրները համաձայնեցին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում։ Սակայն Հնդկաստանը հայտարարեց, որ Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը կդադարեցվի, և որ Պակիստանի քաղաքացիների համար վիզայի տրամադրման արգելքը կմնա ուժի մեջ։

  • Կիսվել: