Անչելոտին մեկնաբանել է Ալոնսոյի՝ Բայերը լքելու մասին որոշումը
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Խաբի Ալոնսոյի՝ «Բայերից» ընթացիկ մրցաշրջանի ավարտին հեռանալու մասին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ իսպանացի մասնագետը հարավոր է փոխարինի Անչելոտիին, ով իր հերթին հնարավոր է լքի ակումբը «Բարսելոնայի» հետ հանդիպումից հետո (մայիսի 11):
«Ես կարդացի, որ նա լքում է «Բայերը»։ Ալոնսոն հիանալի աշխատանք կատարեց։ Բոլոր դռները բաց են նրա համար, քանի որ նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է», — ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալից» հեռանալուց հետո իտալացի մարզիչը կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։