կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
2024 թ.-ին 9 երեխա որդեգրվել է, 29-ը՝ վերադարձել ընտանիք

2024 թ.-ին 9 երեխա որդեգրվել է, 29-ը՝ վերադարձել ընտանիք

2024թ–ին Հայաստանում որդեգրվել է 9 երեխա, եւս 8–ը տեղավորվել է խնամատար ընտանիքում։

Ազգային վիճակագրական կոմիտեի տարածած տվյալների համաձայն՝ Հայաստանյան մանկատներում ապրում է 706 երեխա, որոնցից 10–ը՝ մինչեւ 1 տարեկան են, 101–ը՝ 1-ից 6 տարեկան։ Անցած տարի 29 երեխա վերամիավորվել է կենսաբանական ընտանիքի հետ։

2024թ.–ին մանկատուն է ընդունվել 87 երեխա, որոնցից 21–ը՝ մինչեւ 1 տարեկան։

Մանկատան սաներից 176–ն անկողնային են, 45–ն ունեն հոգեկան առողջության խնդիրներ, 218–ը հաշմանդամություն ունեն, իսկ 228–ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողներ են։

  • Կիսվել: