շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը՝ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը՝ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մինչև 860 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մենամարտում Հայաստանի հավաքականի անդամ Յուրա Զալյանը մրցեց Կոսովոն ներկայացնող Իսլամ Սելմանի հետ և առավելության հասավ 5:3 հաշվով: 

Զալյանը երկրորդ մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականի համար: Մինչ այդ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Ներսիսյանը: 

  • Կիսվել: