կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ռումինիայի նախագահի թեկնածուն Կիևից փոխհատուցում է ակնկալում

Ռումինիայի նախագահի թեկնածուն Կիևից փոխհատուցում է ակնկալում

Ռումինիայում կրկնակի քվեարկության առաջին փուլում ձայների ավելի քան 40%-ը ստացած ծայրահեղ աջ թեկնածու, AUR կուսակցության առաջնորդ Գեորգի Սիմիոնը Ուկրաինայից փոխհատուցում է պահանջել Կիևին փոխանցված ռումինական Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար, տեղեկացնում է Digi24-ը:

Նշվում է, որ նա նաև խոստացել է հաղթանակի դեպքում լիովին դադարեցնել աջակցությունը Կիևին։

Հարցին, թե արդյոք Ռումինիան կքվեարկի՞ Եվրոպական խորհրդում Ուկրաինային աջակցության նոր փաթեթի օգտին, նախագահի թեկնածուն պատասխանել է, որ «կքվեարկի միայն ռումինական ազգի շահերին համապատասխանության դեպքում և առանց մյուս պետություններին առաջնահերթություն տալու»։

Ըստ Գեորգե Սիմիոնի՝ պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշումն է «զենքի մատակարարումից, էսկալացիայից հրաժարվելը, Թրամփի վարչակազմի քաղաքականությանը լիովին համապատասխանելը»։

Նա նաև հայտարարել է. «Ուկրաինան մեր կարիքն ունի, մեզ այն պետք չէ, ուստի Կիևը պետք է հարգի Ուկրաինայում բնակվող կես միլիոն ռումինացիների ազգային և կրոնական իրավունքները: Եվ մենք, անշուշտ, փոխհատուցում ենք ցանկանում մինչ այժմ ռազմական գործողություններին Ռումինիայի մասնակցության համար»:

Ռումինիայի նախագահի թեկնածուի խոսքով՝ փոխհատուցումը կարող է ձևակերպվել Ուկրաինայի վերականգնման, հացահատիկի մատակարարման կամ այլ ձևերի վերաբերյալ պայմանագրերի տեսքով:

  • Կիսվել: