կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թրամփի հատուկ բանագնացը Պուտինին կփոխանցի Ուկրաինայի հարցի կարգավորման առաջարկների ցանկ

Թրամփի հատուկ բանագնացը Պուտինին կփոխանցի Ուկրաինայի հարցի կարգավորման առաջարկների ցանկ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել Ուկրաինայի իրադրության կարգավորման վերաբերյալ 22 առաջարկներից բաղկացած ցանկ: Այս մասին տեղեկացնում է NBC-ն:

Ինչպես հաղորդվում է՝ փաստաթուղթը ներառում է 30-օրյա հրադադարի առաջարկ, ինչպես նաև բավարարում է Պուտինի պահանջն այն մասին, որ ԱՄՆ-ն չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Չի նշվում, սակայն, թե կոնկրետ երբ Ուիթքոֆը ծրագիրը կներկայացնի Ռուսաստանի նախագահին:

 

  • Կիսվել: