չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Հռոմի պապն աղոթում է Ղազախստանի համար

Հռոմի պապն աղոթում է Ղազախստանի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ մեծ ցավով է իմացել Ղազախստանում ցույցերի ժամանակ սպանվածների մասին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ նա հայտնել է, որ մեծ ցավով է տեղեկացել Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհերի մասին։

«Ես աղոթում եմ նրանց և նրանց մերձավորների համար:

Հուսով եմ, որ երկխոսության, արդարության և ընդհանուր բարօրության որոնման միջոցով հնարավորինս շուտ սոցիալական ներդաշնակություն ձեռք կբերվի»,- ասել է նա:

  • Կիսվել: