չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ԻՊԲ-ում հերքել են Իրանի հայտարարությունները իսրայելական երկնքի նկատմամբ վերահսկողության մասին

ԻՊԲ-ում հերքել են Իրանի հայտարարությունները իսրայելական երկնքի նկատմամբ վերահսկողության մասին

Իսրայելի պաշտպանության բանակում (ԻՊԲ) հերքել են իրանական կողմի հայտարարություններն Իսրայելի օդային տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԻՊԲ հատուկ ներկայացուցիչ Աննա Ուկոլովան:

«Այսօրվա դրությամբ Իրանն առավելություն չունի նույնիսկ իր օդային տարածքում, ինչպե՞ս կարող են նրանք դրան հասնել մեր օդային տարածքում: Վերջին վեց օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերն ազատորեն շարժվում են Իրանի օդային տարածքում՝ հարվածներ են հասցնում  ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) դիրքերին և վերադառնում են տուն», - ասել է Ուկոլովան: 

«Թվում է, թե ԻՀՊԿ հրամանատարության համար օդային տարածքի նկատմամբ վերահսկողություն հասկացությունը զուտ սուբյեկտիվ է, և նրանք իրենց անհանգստություն չեն պատճառում՝  ստուգելու փաստերը, - շարունակել է նա: - Նույնիսկ մեր քաղաքների վրա նրանց կողմից արձակվող հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը մեծամասամբ հաջողությամբ կալանվում են մեր ՀՕՊ-ի կողմից»։

Հունիսի 18-ին ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել, որ Իրանի ռազմաօդային ուժերն Իսրայելի դեմ գիշերային հարձակման ընթացքում վերահսկողություն են հաստատել Իսրայելի երկնքի նկատմամբ: 

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ «մենք լիակատար վերահսկողություն ունենք» Իրանի օդային տարածքի նկատմամբ։  

 

  • Կիսվել: