ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Վրաստանի նախագահը կմասնակցի Հռոմի նոր պապի երդմնակալությանը

Վրաստանի նախագահը կմասնակցի Հռոմի նոր պապի երդմնակալությանը

Մայիսի Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, պատվիրակության հետ միասին, Վատիկանում կմասնակցի նոր Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությանը (երդմնակալություն), գրում է aliq.ge-ն:

Հռոմի նոր պապը դարձել է Ռոբերտ Պրևոստը՝ Լևոն XIV-ը։ Նոր պապին ընտրել են 133 կարդինալները։

Կղավելաշվիլին Վատիկանում էր նաև ապրիլին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողության ժամանակ։

  • Կիսվել: