կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Զելենսկին կմասնակցի նորընտիր Հռոմի պապի երդմնակալության արարողությանը

Զելենսկին կմասնակցի նորընտիր Հռոմի պապի երդմնակալության արարողությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը կմասնակցի նորընտիր Հռոմի պապ Լեոյի երդմնակալության արարողությանը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանի աղբյուրներին։

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի ավագ օգնականը Reuters-ի հետ զրույցում ասել է, որ Զելենսկին ուրախ կլինի հանդիպել այլ առաջնորդների հետ երդմնակալության շրջանակներում:

Կիրակի օրը սպասվող այլ առաջնորդների թվում են Իսրայելի, Պերուի և Նիգերիայի նախագահները, Իտալիայի, Կանադայի և Ավստրալիայի վարչապետները, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ներկա կլինեն նաև եվրոպական թագավորական ընտանիքի բազմաթիվ անդամներ, այդ թվում՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպը և թագուհի Լետիցիան։ Ռուսաստանը կներկայացնի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

 

  • Կիսվել: