չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Հալեպում ռազմական գործողություններն ավարտվել են

Հալեպում ռազմական գործողություններն ավարտվել են

Սիրիական բանակը հայտարարել է, որ Հալեպի քրդական թաղամասերում բոլոր ռազմական գործողություններն ավարտվել են, և բնակիչները կարող են անվտանգ վերադառնալ իրենց տներ:

Այսպիսով՝ կյանքը Հալեպում սկսել է վերադառնալ բնականոն ընթացքին:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինյալները դուրս են եկել Հալեպից: Ըստ քրդական ուժերի ղեկավարի՝ հրադադարի և զինյալների ու քաղաքացիական անձանց ապահով տեղափոխման որոշումը կայացվել է միջազգային միջնորդության շնորհիվ:

Զինյալները և քուրդ խաղաղ բնակիչները տեղափոխվել են Սիրիայի հյուսիս-արևելք, որի մեծ մասը գտնվում է քրդերի վերահսկողության տակ:

Նշենք, որ Հալեպում վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով 24 մարդ է զոհվել, գրեթե 130-ը՝ վիրավորվել: Շուրջ 150 հազար մարդ տեղահանվել է:

Հիշեցնենք նաև, որ Հալեպում իրավիճակը սրվել էր հունվարի 6-ին, երբ  «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» զինված խմբավորումը անօդաչու թռչող սարքեր օգտագործեց կառավարական դիրքերի վրա հարձակվելու համար:

Հրադադարի խախտմանն ի պատասխան՝ սիրիական բանակը ոչնչացրել է Շեյխ Մահսուդ թաղամասում գտնվող քրդերի կողմից ղեկավարվող զինամթերքի պահեստը, որից հետո Հալեպի մի քանի թաղամասերում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն:

  • Կիսվել: