երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ահազանգում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ահազանգում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հոկտեմբերի 1-ին հայտարարություն է արել՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին:

«Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը ավելի է սրվում՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի թվի աճին: Ես սգում եմ ռազմական գործողությունների հետևանքով զոհ դարձած բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների մահը: Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը: Հակամարտության բոլոր կողմերին խնդրում եմ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առանց հետաձգելու անհապաղ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած միջանկյալ միջոցառումները: Հումանիտար ծանր ճգնաժամը կանխելու նպատակով խաղաղ լուծումը պետք է գտնել բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտնել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

  • Կիսվել: