ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայ ռազմագերիների թեման քննարկվել է ԵԽԽՎ նստաշրջանում. ԵԽ ՄԻ հանձնակատարը կայցելի Ադրբեջան

Հայ ռազմագերիների թեման քննարկվել է ԵԽԽՎ նստաշրջանում. ԵԽ ՄԻ հանձնակատարը կայցելի Ադրբեջան

Հայ ռազմագերիների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի թեման այսօր քննարկվել է ԵԽԽՎ նստաշրջանում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

Նախքան նիստը պատգամավորը կարճատև զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ՝ կիսելով անհանգստությունը Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի և ընթացող կեղծ դատավարություների մասին:

«Հանձնակատարը հավաստեց, որ պատրաստվում է այցելել Ադրբեջան և այդ կապակցությամբ դիմել է Ադրբեջանի իշխանություններին:
 
Նիստին գործընկերներս հետ կրկին հասցեագրեցինք հարցը»,- գրել է Գրիգորյանը:
 
 

  • Կիսվել: