ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածից պատանդներ հանձնել Իսրայելին
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածից 7-9 պատանդ հանձնել Իսրայելին՝ 60-օրյա զինադադարի և 300 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Հաղորդում է CNN-ը։
Շարժումն ազատ կարձակի պատանդներին այն պայմանով, որ Իսրայելի բանակի ստորաբաժանումները դուրս բերվեն Գազայի հատվածի արևելյան սահման:
Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ շարժումը, ենթադրաբար, փոխել է իր դիրքորոշումը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցություններում և վերադարձել է իսրայելցի պատանդներին ազատ արձակելու գործարքի քննարկմանը: Նա ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման փոփոխությունը բացատրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր լայնածավալ ռազմական գործողությամբ։