Բելգիան 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ է հատկացրել Ուկրաինային
Բելգիան Ուկրաինային կտրամադրի մեկ միլիարդ եվրոյի օգնության փաթեթ: Այս մասին հայտնում է Tijd պարբերականը՝ վկայակոչելով Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենին։
Նրա խոսքով, Կիևը կստանա 20 արդիականացված Cerber հակաօդային պաշտպանության համակարգ, Leopard տանկեր, ավելի քան 16000 միավոր զենք, մոտ 100 զրահապատ շտապօգնության մեքենա, անօդաչու թռչող սարքեր, սաղավարտներ, բժշկական սարքավորումներ և այլն: