կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ԱՄՆ-ը կասկածում է, որ Իսրայելը Գազայում ամերիկյան արտադրության զենք է օգտագործել

ԱՄՆ-ը կասկածում է, որ Իսրայելը Գազայում ամերիկյան արտադրության զենք է օգտագործել

Միացյալ Նահանգները հիմքեր ունի կարծելու, որ Իսրայելը Գազայում ամերիկյան արտադրության զենք է օգտագործել՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը։
 
Պետքարտուղարությունը, այնուամենայնիվ, ընդգծում է, որ «ամբողջական տեղեկատվություն չունի՝ ստուգելու այդ ենթադրությունը»:
 
ԱՄՆ Կոնգրեսի համար Վաշինգտոնի վարչակազմի պատրաստած զեկույցում նշվում է, որ հնարավոր խախտումների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է: 
 
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր Թել Ավիվին, որ Վաշինգտոնը կդադարեցնի Իսրայելին զենքի մատակարարումների մի մասը, եթե ՑԱՀԱԼ-ը ցամաքային խոշոր գործողություն անցկացնի Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում, որտեղ 1 միլիոնից ավելի փախստական է ապաստանել: Բայդենի խոսքով՝ տեղեկություն կա, որ Գազայի հատվածում ամերիկյան զենքի կիրառման հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել:
 
Իսրայելի իշխանությունը, սակայն, հաստատակամ է՝ ընդլայնելու են Ռաֆահում ռազմական գործողությունները՝ վերջնականապես վերացնելու ՀԱՄԱՍ-ի ներուժը:

  • Կիսվել: