Թրամփը մտադիր չէ վերականգնել հարաբերությունները Մասկի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ վերականգնել հարաբերությունները Իլոն Մասկի հետ, դրանք արդեն ավարտված են։
«Ես չափազանց զբաղված եմ այլ գործերով, ես նրա հետ խոսելու մտադրություն չունեմ»,-ասել է Թրամփը:
Նա նաև նախազգուշացրել է, որ Մասկին լուրջ հետևանքներ են սպառնում դեմոկրատական կուսակցության թեկնածուներին աջակցելու դեպքում: