կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել

Ռուսաստանի ՀՕՊ համակարգը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել էին Մոսկվայի ուղղությամբ: Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Նա նշել է, որ բեկորների անկման վայրում աշխատել են արտակարգ ծառայությունների մասնագետները: Մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է:  

Ուկրաինայի ամբողջ տարածքում նույնպես օդային տագնապ է հայտարարվել: Ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերի, ավիառումբերի և հրթիռների կիրառմամբ զանգվածային հարված են հասցրել Խարկովին։ Բնակելի շենքեր են վնասվել, հրդեհներ են բռնկվել: Հայտնի է 3 զոհի և 20-ից ավելի տուժածի մասին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տուժածներ կան նաև Դնեպրում և Խերսոնում:

Ընդհանուր առմամբ, գիշերը ռուսական կողմը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 206 անօդաչու թռչող սարք, երկու բալիստիկ հրթիռ, վեց ավիառումբ և մեկ թևավոր հրթիռ։   

  • Կիսվել: