Սիոնիստական ռեժիմին զինող Արևմուտքը պատասխանատու է տարածաշրջանում անապահովության սրման համար. Բաղայի
Արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի պաշտպանական կենտրոնների և ենթակառուցվածքների վրա վերջերս կատարված հարձակումները։
Pars Today-ը հղում անելով IRNA-ին, նշել է, որ Իսմայիլ Բաղային այս հարձակումները համարել է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում՝ հավելելով.-Սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակումները Սիրիայի վրա, այդ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հստակ օրինակ են, որը նպատակ ունի ոչնչացնել և թուլացնել այս իսլամական երկիրը, և վկայում է այս ռեժիմի վտանգավոր և օրենքը խախտող բնույթի մասին։
Կարևորելով սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի կարևոր հատվածների օկուպացիայի դադարեցման համար միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը, Արտաքին գործերի նախարարության խոսնակը տարածաշրջանում անապահովության սրման և միջազգային խաղաղության ու անվտանգության խախտման պատասխանատվությունը, որը պայմանավորված է ռեժիմի կողմից տարածաշրջանային երկրների դեմ ագրեսիայի իրականացմամբ, դրել է նրա Արևմուտքցի կողմնակիցների և զինողների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների ուսերին։
Արտգործնախարարության խոսնակն այսօր (ուրբաթ, հունիսի 6-ին) Լիբանանի հարավային արվարձանների բնակելի թաղամասերի վրա սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված օդային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները մուսուլմանական տոնի նախօրեին որակել է որպես Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված ակնհայտ ագրեսիա և խստորեն դատապարտել է այն։
Pars Today-ն, հղում անելով ԻՌՆԱ-ին հաղորդել է․- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լռության և անգործության ստվերում Լիբանանի դեմ սիոնիստական ռեժիմի կողմից կրկնվող ոտնձգություններին անդրադառնալով, Բաղային մատնանշեց հրադադարի երաշխավորներ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի անմիջական պատասխանատվությունը և ասաց․-Անկասկած, սիոնիստական ռեժիմն առանց Ամերիկայի կանաչ լույսի և գաղտնի ու բացահայտ աջակցության չի կարող շարունակել կոպտորեն խախտել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներն ու միջազգային իրավունքները։
Հիշեցնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատվությունը՝ դիմակայելու խաղաղության բացահայտ խախտմանը և սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններին, Բաղային այս խորհրդին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան իր վրա դրված պարտականությունների շրջանակում և նշել է.-Տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի վայրագությունները և Լիբանանի ու այլ իսլամական երկրների դեմ այդ ռեժիմի ագրեսիայի ու օկուպացիայի շարունակականությունը ավելի քան երբևէ ավելի հստակ է դարձնում այն իրողությունը, որ երկրների անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու միակ ճանապարհը նրանց պաշտպանական կարողությունների ամրապնդումն ու այս ռեժիմի դեմ պատվավոր դիմադրություն ցուցաբերելն է։
Լիբանանյան լրատվամիջոցները հինգշաբթի երեկոյան հաղորդել են, որ Իսրայելի ռեժիմը ավիահարված է հասցրել Բեյրութի հարավային շրջաններին՝ թիրախավորելով տարածքում գտնվող Ալ-Ղաեմ մզկիթի մոտ գտնվող շենքը։
2024 թվականի նոյեմբերի 27-ին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելի ռեժիմը հազարավոր անգամներ խախտել է հրադադարը, որի հետևանքով, ըստ պաշտոնական վիճակագրության, զոհվել է առնվազն 208 մարդ, իսկ վիրավորվել՝ 501-ը։
Հրադադարը խախտելով՝ Իսրայելի բանակը մասամբ դուրս է եկել Լիբանանի հարավից, սակայն դեռևս պահպանում է երկրի հարավային բարձունքներում գտնվող հինգ կետեր, որոնք գրավել էր վերջին ագրեսիայի ժամանակ։