ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Լավրովը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակել ԱՄՆ հետ աշխատանքը՝ Ուկրաինայի հարցով։

Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ իր և Սթիվեն Ուիթքոֆի շփումների մասին։ Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են օպերատիվ կապ պահպանել։

  • Կիսվել: