երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը քննարկել ենք. ԿԲ նախագահ

Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը քննարկել ենք. ԿԲ նախագահ

Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը քննարկել ենք. այս պահի դրությամբ շարժվում ենք մեր բնականոն ընթացքով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք ներքին տնտեսությունում տեսնում ենք թե տնտեսական աճի արագացում, թե արտաքին պահանջարկի արագացում, տեսնում ենք նաև մարդկանց էական հոսք դեպի Հայաստան, ինչը արտահայտվում է ապրանքների ծառայությունների և ակտիվների գների էական աճով: Այսինքն, այն էապես փոխվել է դինամիկայի տեսանկյունից, ինչն էլ իր հետ բերում է ավելցուկ պահանջարկ, հիմա գերազանցող գնաճին գումարվում է նաև որոշակի պահանջարկի ընդլայնման էֆեկտ, որը մեր համար այս պահի դրությամբ ստեղծում է հնարավոր ռիսկեր: Մեր ազգաբնակչության մոտ կա արդեն որոշակի բարձր գնաճային սպասումներ ունեցողների տեսակարար կշռի աճը։ Մարդիկ, ովքեր սպասում են, որ երկրում գնաճը լինելու է ավելի բարձր, քան նախկինում էր, ավելի շատ են, քան նախորդ հարցման ժամանակ էր։ Այսինքն, թե ապագային միտված գնաճային սպասումները մեր հասարակության մոտ, թե ռեալ պահանջարկի առկայությունը, մեզ բերել են այն մտքին, որ այս պահին պետք է գործել ու տոկոսադրույքը բարձրացնել։

Մյուս հարցը, թե արդյո՞ք դիտարկել ենք սցենար Ռուսաստանում արտահանման սահմանափակումներից բացի, ինչ կլինի, եթե գազի ներմուծման հետ կապված էներգակիրների գները մեզ համար թանկանան, ասեմ, որ դրա մասին խոսվել է, ինքը երկակի էֆեկտ կարող է ունենալ, նախ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը: Ուստի մենք այդ սցենարը մտքում ունեցել ենք, պահել ենք, մեր տեսանկյունից այն X տիպի սցենար է, ոչ A է, ոչ B, ավելի շատ ապոկալիպտիկ բան է ենթադրում, որի արձագանքը պետք է լինի ավելի ուժգին: Դրա համար այս պահի դրությամբ մենք շարժվում ենք մեր բնականոն ընթացքով՝ մտքում ունենալով հնարավոր պրոբլեմների առկայությունը»,- նշել է Գալստյանը:

  • Կիսվել: