Իտալական ամենաշքեղ մերձափնյա հանգստավայրում՝ Պոզիտանոյում արդեն մի քանի օր է հրդեհ է մոլեգնում
Իտալական ամենաշքեղ մերձափնյա հանգստավայրում՝ Պոզիտանոյում արդեն մի քանի օր է հրդեհ է մոլեգնում։
Փրկարարական ուժերը անընդհատ աշխատում են հրդեհի վայրում, սակայն տեղանքի դժվարամատչելիության պատճառով՝ Պոզիտանոն կառուցված է ժայռի վրա, մարդուժը չի կարողանում էֆեկտիվ աշխատել։ Հրդեհը փորձում են մարել վերևից՝ ուղղաթիռներից ջուր լցնելով, սակայն քամին դարձյալ տարածում է կրակը։
Հատկանշական է, որ քամին հրդեհի մոխիրը բերում է դեպի քաղաք և վերևից լցնում լողափի, տների, սրճարանների վրա։







