Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք. ԱԺ–ն հաստատեց նախագիծը։
Նախագծով նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման գործընթացը շրջանային մոդելով՝ միավորելով Արարատի մարզի Արարատ ու Վեդի, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր ու Փամբակ համայնքները։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին։
Այս փոփոխությունների արդյունքում բազմաբնակավայր համայնքների թիվը կդառնա 55, իսկ ընդհանուր համայնքների թիվը՝ 62։ Գործընթացը հիմնավորվում է շրջանային մոդելի առավելություններով, որոնք ապահովում են կառավարման արդյունավետության բարձրացում, ռեսուրսների կենտրոնացում, վարչական ծախսերի օպտիմալացում և տնտեսական զարգացման խթանում։



