երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը

Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարը տեղեկացրել է, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին:

«Հավատարիմ իր սկզբունքներին և իր դիրքորոշման մեջ անսասան՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, հավանություն է տվել հայկական ապրանքատեսակների համար Ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին: Եվս մեկ կարևոր քայլ ՀՀ-ԵՄ գործընկերության համար»,- X-իր իր էջում գրել է Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու առաջարկին հավանություն էր տվել Եվրոպական միության խորհուրդը: Նախատեսվող արտոնյալ ռեժիմով կազատականացվի Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։ Այն նախատեսում է երկու տարով վերացնել ԵՄ ներմուծվող հայկական բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական արտադրանքի համար։

  • Կիսվել: