Կառավարության կառուցվածքի ու գործունեության, ինչպես նաև ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքներում փոփոխությունները ընդունվեցին
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։ Ընդդիմությունը նախագծին դեմ քվեարկեց, արդյունքում 61 կողմ, 30 դեմ ձայներով նախագծին ընդունվեց։
Կառավարության ներկայացրած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունները ևս ընդունվեցին այս օրենքին նույնպես կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն, 61 կողմ, 30 դեմ ձայներով այն նույնպես ընդունվեց։



