Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները՝ Ազգերի լիգայի հաղթող ճանաչվելուց հետո
Պորտուգալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն Ազգերի լիգայի եզրափակչից հետո, որում իր թիմը հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասավ Իսպանիայի նկատմամբ։
Ռոնալդուն աչքի ընկավ հիմնական ժամանակի 61-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2։2։ Այս կերպ, խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չեն արձանագրվել։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պորտուգալացիներն ավելի ուժեղ են գտնվել։
Նշենք՝ սա երրորդ տիտղոսն էր Ռոնալդուի համար Պորտուգալիայի հավաքականի կազմում։