երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հունիսի 8-ից 10-ը անցկացվում է Շախմատի «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շրջանային մրցաշարի եզրափակիչ փուլը

Հունիսի 8-ից 10-ը անցկացվում է Շախմատի «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շրջանային մրցաշարի եզրափակիչ փուլը

Հունիսի 8-ից 10-ը Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցում՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի շախմատի ֆեդերացիայի համագործակցությամբ, անցկացվում է «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շրջանային մրցաշարի եզրափակիչ փուլը:

Մրցաշարին մասնակցում են մինչև 18 տարեկան 10 պատանիներ.

▪️ ՖՎ Վահե Սուքիասյան
▪️ ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան
▪️ ՖՎ Բենիկ Ագասարով
▪️ ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյան
▪️ ՖՎ Մանվել Առաքելյան
▪️ ՖՎ Վաչե Հովակիմյան
▪️ ՎԹ Տիգրան Համբարձումյան
▪️ Դավիթ Բաղդասարյան
▪️ Էդգար Անդրեասյան
▪️ Անահիտ Մկրտչյան

Այսօր և վաղը պատանի շախմատիստները կխաղան 10 րոպե + 5 վայրկյան ժամակարգով՝ մեկ շրջան, իսկ հունիսի 10-ին՝ 3 րոպե + 2 վայրկյան ժամակարգով՝ երկու շրջան։

Արագ շախմատի միավորները կրկնապատկվելու են, դե իսկ հաղթողը կորոշվի երկու մրցաշարերի հանրագումարով։

Խաղերին կարող եք հետևել այստեղ: 

  • Կիսվել: