Հեռանո՞ւմ է Վինին, թե՞ ոչ․ Անչելոտին պատասխանել է հարցին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն լուրերին, որոնց համաձայն մադրիդցիների բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, գրում է armsport.am-ը:
«Ես տեղեկություն ունեմ անձամբ Վինիից, որ նա շատ երջանիկ է այստեղ: Նա ցանկանում «Ռեալում» պատմություն կերտել։ Նա և մենք բոլորս, ովքեր այստեղ ենք, համաձայն ենք, որ այստեղ երջանիկ ենք։
Մարդիկ մոռացել են, որ Վինիսիուսի հետ մենք երկու անգամ հաղթել ենք Չեմպիոնների լիգան։ Վինիսիուսն անփոխարինելի խաղացող է, անկասկած»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ սաուդական «Ալ-Ահլին» պատրաստ է ռեկորդային աշխատվարձ (200 միլիոն եվրո) և հրաժարագին (350 միլիոն եվրո) վճարել 24-ամյա խաղացողի համար։