հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Անչելոտին խոսել է Նեյմարի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորության մասին. իտալացին պայման է դրել

Անչելոտին խոսել է Նեյմարի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորության մասին. իտալացին պայման է դրել

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Սանտոսում» հանդես եկող աստղային հարձակվող Նեյմարը կհրավիրվի ազգային թիմ՝ մասնակցելու առաջիկա աշխարհի առաջնությանը, գրում է armsport.am-ը:

«Նա դեռ երկու ամիս ժամանակ ունի ապացուցելու, որ տիրապետում է աշխարհի առաջնությունում խաղալու համար անհրաժեշտ որակներին։ Նա միանգամայն ի զորու է վերադարձնել իր լավագույն մարզավիճակը։ Ես բազմիցս եմ նշել և հիմա էլ հստակեցնում եմ. հավաքական եմ հրավիրելու միայն այն ֆուտբոլիստներին, որոնք ֆիզիկապես լիովին պատրաստ են։

Ծնկի վնասվածքից հետո Նեյմարը բավականին լավ է ապաքինվել, նա արդեն գոլեր է խփում։ Նրան պարզապես անհրաժեշտ է շարունակել աշխատել նույն ոգով և էլ ավելի բարելավել ֆիզիկական վիճակը։ Նա ճիշտ ուղու վրա է»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում հեղինակավոր L’Equipe պարբերականը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը բրազիլական «Սանտոսի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: