երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Մոսկվան եղել է, կա և կշարունակի մնալ էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար համաշխարհային շուկաներ. Պեսկով

Մոսկվան եղել է, կա և կշարունակի մնալ էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար համաշխարհային շուկաներ. Պեսկով

Մոսկվան եղել է, կա և կշարունակի մնալ էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար համաշխարհային շուկաներ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը եղել է, կա և կշարունակի մնալ էներգառեսուրսների հուսալի մատակարար համաշխարհային էներգաշուկաներ»,- ընդգծել է նա։

Պեսկովը սա հիշատակել է՝ պատասխանելով պատժամիջոցների տակ գտնվող լցանավերի վերաբերյալ Վաշինգտոնի կողմից հայտարարված միջոցառումների մասին հարցին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը մտադիր է պատժամիջոցների տակ գտնվող լցանավերին թույլատրել նավթ փոխադրել՝ դրանք իրավական դաշտում վերաձևակերպելու միջոցով։

  • Կիսվել: